Այսօր ժամը 11:00-ին Սահմանադրական դատարանում սկսվելու է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը: Հարցը քննարկվելու է բանավոր ընթացակարգով: Այս մասին հայտնում է` armtimes.com-ը:
Ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» եւ «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվելու են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:
Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւս ներգրավվել է գործում՝ որպես երրորդ անձ: ՔՊ շահերը դատարանում ներկայացնելու են է 3 անձ, այդ թվում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ու փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




