Սահմանադրական դատարանը շարունակում է քննել «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների բողոքը՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: ՍԴ նիստին ներկա են դատարանի բոլոր ինը դատավորները, իսկ որպես պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն, դատախաղությունը, ՀՌԱՀ-ը և ոստիկանությունը, երրորդ կողմ է հանդիսանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս մասին հայտնում է`Tert.am-ը: Դատավարության ընթացքում դատավոր Արևիկ Պետրոսյանն ընդգծեց, որ պատշաճ կերպով չի ստացել մի քանի նյութեր և չի կարող հայտնել իր դիրքորոշումը:
«1153 էջ նյութ ես չեմ ստացել, ես ե՞րբ պետք է ուսումնասիրեմ այդ նյութը, որպեսզի իմ դիրքորոշումը ձևավորեմ ու կարողանամ բազմակողմանի որոշում կայացնելու վերաբերյալ իմ օբյեկտիվ որոշումն ունենալ»,- ասաց Արևիկ Պետրոսյանը:
Դատավոր Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ իրավիճակին հետևում է ամբողջ երկիրը և պետք է բոլոր ընթացակարգերը պահպանվեն, որպեսզի հետագա որոշումը որևէ մեկի կողմից չքննադատվի և նա կրկին միջնորդեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այս գործով որպես վկա հրավիրել և լսել, ինչին ի պատասխան միջնորդությունը մերժվեց:
Հայտարարությանն ի պատասխան ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդգծեց, որ ՍԴ-ն իր բոլոր որոշումներում առաջնորդվում է միայն օրենքով ու Սահմանադրությամբ և ՍԴ դատավորները պարտավոր են ձեռնպահ մնալ հրապարակայներոն կասկածի տակ առնելու որոշումները կամ գործողությունները:
«Երբ դատարանը կայացրեց որոշում, ապա նշանակում է դատարանն այս հարցը լուծեց, դատավորների մեծամասնությունը որոշեցին, որ այդպես է և մենք պարտավոր ենք դա ընդունել ի գիտություն, ուզենք, թե չուզենք, հակառակ մեկնաբանությունը բերելու է պարզապես անարխիայի ու այդ դատավարությունը վերածվելու է ֆարսի», – ասաց ՍԴ նախագահը։
Դատավորների միջև բանավեճ տեղի ունեցավ, որն ընդհատեց դատավոր Էդգար Շաթիրյանը և հորդորեց ավարտել բանավեճը:
«Ես առաջարկում եմ անհապաղ ավարտել այս բանավեճն ու անհապաղ անցնել գործի բուն քննությանը, հակառակ պարագայում՝ հանրությունն արդեն տևական ժամանակ դիտում է մեր ներքին բանավեճը», – ասաց Շաթիրյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը վիճարկում է ընտրություններին հաջորդած որոշման արդիականությունը, օրինականությունը, ինչպես նաև առկա փաստական հանգամանքները, դաշինքի ներկայացուցիչները մոտ 30-40 ընտրատեսամաղում գտել են մանտյաններ , որտեղ ընտրողների անուններով կան կրկնակի նույնական էջեր: Առկա է նաև շուրջ 88 հազար ձայնը արդյունք, որոնցից 4հազարի մասով ստորագրությունները բացակայում են:
Հիշեցնենք նոև, որ ՍԴ-ն իր որոշումը պետք է կայացնի 8-օրյա ժամկետում:




