Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Երասխ-Երեւան ավտոմայրուղում ավտոպատահարի հետեւանքով վեց պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, կա զոհ

Երասխ-Երեւան ավտոմայրուղում ավտոպատահարի հետեւանքով վեց պայմանագրային զինծառայող է հոսպիտալացվել, կա զոհ

0

2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երեւան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ մեկ այլ զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուազ Պատրիոտ» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով վերջինս կողաշրջվել է։

Ավտոպատահարի հետեւանքով թվով վեց պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են, որոնցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները, ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու կասկածանքով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ։

Մեկնաբանել