Տարածված լուրերը, թե Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ, իրականությանը չեն համապատասխանում: «Հենց այս պահին էլ Կոմիտեում եմ, աշխատում եմ»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սարգսյանը:
«Ես արդեն 4 օր Շիրակի մարզում էի, խնդիր ունեինք, գնացել էի, որ տեղում կարգավորենք: Արդեն վերադարձել եմ, աշխատավայրում եմ: Ինձ հետ երբեք նման հարց չի քննարկվել»,-ասաց Կարեն Սարգսյանը:



