Գլխավոր Հասարակություն Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել. Ադրբեջանի ՊՆ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ

0

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունն ու նշում, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։

Մեկնաբանել