Գլխավոր ԵՐԵւԱՆ Ակնհայտ է, որ իրավապահները այլ նպատակներ է հետապնդում. Մխիթար Զաքարյանի պաշտպան

Ակնհայտ է, որ իրավապահները այլ նպատակներ է հետապնդում. Մխիթար Զաքարյանի պաշտպան

0

Ասում են՝ իբր փորձել են Մխիթար Զաքարյանին մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, իբր տանը մարդ չի եղել, չեն կարողացել, բայց մի հասարակ բան, ես մի քանի անգամ զանգել եմ Մեղրիի բաժին, հերթապահ մաս, ասել եմ՝ տանը մարդ կա, սպասում է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Բացարձակ կարիք չկար ուժ կիրառելու: Ինքնաձիգերով եւ դիմակավորված անձանց ներկայությունն այս իրավիճակի համար ինքը լիազորությունների անցում է ըստ իս, որովհետեւ մենք չենք կարող այսպիսի իրավիճակում մարդուն պառկացնել գետնին, իբր գործողություն ես իրականացնում: Դու չես կարող հիմնավորել, թե իբր վնասազերծում ես: Եթե վտանգ տեսնենք, այո, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Պաշտոնական լիազորությունների անցման մեջ տուգանքով պատժվող հանցագործության համար, որը անձի եւ առողջության համար որեւէ վտանգ չներկայացնող հանցագործություն է, ինքնակամ ներկայացած անձին ոստիկանության շենքի մոտ իբր բերման ենթարկել, ակնհայտ է, որ այլ նպատակներ է հետապնդում»,-ասաց նա:

Մանրամասները`News.am-ի տեսանյությում:

Մեկնաբանել