Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար...

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Mercedes-ը վթարային իրավիճակ է ստեղծել Opel-ի վարորդի համար և դիմել փախուստի, Opel-ը շրջվելով հայտնվել է դաշտում (ֆոտո)

0

Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Զորիկ Ասոյանի համար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31.5 կմ հատվածում անհայտ համարանիշի Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը խոչընդոտ է ստեղծել, ինչի հետևանքով Զ. Ասոյանը Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com -ը  վթարի հետևանքով Զ. Ասոյանը, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 34-ամյա Ժիրայր Ասոյանը, 1-ամյա Ռոբերտ Ասոյանը, 32-ամյա Նաիրա Ցականյանը, 26-ամյա Արաքսյա Խաչատրյանը և 18-ամյա Էրիա Անտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել