Հայաստանում երեկ նշվում էր Վարդավառը: Տոն օրերին պատահարները ևս անխուսափելի չեն:
«Շտապ օգնության ծառայությունը» 9 կանչ է ստացել: 5 հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ: Այս մասին մեզ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Երկուսը տեղափոխվել են Երևանի առաջին հիվանդանոց, երկուսը` «Սուրբ Աստվածամայր», մեկը «Մուրացան» բժշկական կենտրոնում է»,- ասաց նա: Ըստ նրա՝ բոլոր կանչերը եղել են նախնական կասկածով կոտրվածքներ, հիվանդանոցում նրանց արդեն հետազոտել են:
Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Հայաստանը նշում էր Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




