Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Քարակերտ  համայնքում ասֆալտապատում կիրականացվի

Քարակերտ  համայնքում ասֆալտապատում կիրականացվի

0
Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում  Քարակերտ
համայնքի 6 փողոցում 7245 քմ ասֆալտապատում կիրականացվի.
Ավ. Իսահակյան – 1390քմ,Մ. Սարյան – 242,5 քմ
Կամոյի – 1355 քմ,Հ. Շիրազ – 967,5 քմ,Հր. Քոչար – 1395 քմ,Ե. Չարենց – 1895 քմ:
Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները գրեթե ծածկույթ չունեն: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվում, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովում:
 Ծրագրի շրջանակում նախատեսվում է 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկույթի ապահովում:
 Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:
 Ծրագրի շահառուների թիվը 15 000 է:
 Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20-40 ժամանակավոր աշխատատեղ:

Մեկնաբանել