Երեկ՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աթենքի փողոցում՝ Հրազդան տոնավաճառի դիմաց, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը վիրավորներին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունն ու հետաքննական բաժանմունքը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:




