Սահմանադրական դատարանն ավարտեց դռնփակ նիստը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ` հետաձգված միջնորդությունները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնել է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը:
ՍԴ Արման Դիլանյանը հայտարարել էր, որ ՍԴ նիստը կշարունակվի դռնփակ ռեժիմով, որպեսզի դատարանը կողմերի հետ քննարկի դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը եւ խորհրդակցական սենյակ հեռանա՝ որոշում կայացնելու։ Արման Դիլանյանի խոսքով, ըստ օրենքի՝ դռնփակ անցկացնելու հարցը քննարկվում է հենց դռնփակ ռեժիմով․ «Սույն գործով զեկուցողը միջնորդել է իրականացնել դռնփակ նիստ»։
ՍԴ-ն արդեն 5-րդ օրն է, որ քննում է 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ ԱԺ արտահերթընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:




