Երևան քաղաքի ավագանին իր այսօրվա՝ հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 11,622.5 հազար դրամ:
Քաղաքապետի տեղական Սերգեյ Ներսիսյանը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները.
– Հակառակորդի հետ ամենամեծ սահմանն ունեցող Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու և տեղադրելու նպատակով՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 3 մլն դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:
– Նախագծով առաջարկվում է Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավման նպատակով՝ Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի վարչական մասից հատկացնել 8,622.6.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով:



