Գլխավոր ԱԻՆ 3 օրում ՀՀ տարածքում ԱԻՆ-ն արձագանքել է 7 վթարի. կա 11 տուժած,...

3 օրում ՀՀ տարածքում ԱԻՆ-ն արձագանքել է 7 վթարի. կա 11 տուժած, 1 զոհ

0

Հուլիսի 10-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 7 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղում և Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, Արարատի մարզի Մասիս քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 11 տուժած և մեկ զոհ։

Մեկնաբանել