Գլխավոր Հասարակություն Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձիգից օդ կրակոցներ․ մեր զինուժը ձեռնարկել է համապատասխան...

Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձիգից օդ կրակոցներ․ մեր զինուժը ձեռնարկել է համապատասխան նախազգուշական քայլեր

0

Շուշիի մոտակայքում արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ։ Այդ մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։ Նա նաեւ նշել է, որ մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Մեկնաբանել