Այսօր, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի հարևանությամբ գտնվող Թումոյի այգում շատրվանների մոտ ծառից կախված կնոջ դի կա։
Shamshyan.com -ի փոխանցմամբ , ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորւթյամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Անդրանի Շահբազյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղադասրյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Պոտոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քիչ առաջ Մաշտոցի բաժնի ոստիկանները քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզել են դիակի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 41-ամյա Թեհմինե Բ․-ն էր։



