Գլխավոր Հասարակություն Նոր նշանակումներ կառավարությունում

Նոր նշանակումներ կառավարությունում

0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է փոխվարչապետ եւ 3 նախարար նշանակելու որոշումները։

Ըստ այդմ՝ Սուրեն Պապիկյանը նշանակվել է փոխվարչապետ։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Սուրեն Պապիկյանին նշանակել փոխվարչապետ»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նախագահի ստորագրած հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Արշակ Կարապետյանը։

Մեկ այլ հրամանագրով՝ Նարեկ Մկրտչյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար։

Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը։

 

Մեկնաբանել