Ծննդով կապանցի, 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուկի իր էջում գրառում է կատարել․
«Սիրելի հայրենակիցներ, այսօր ստանձնեցի ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունը:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր սյունեցիներին վստահության համար:Մեծագույն պատասխանատվությամբ ծառայելու եմ մեր Հայրենիքին, աշխատելու եմ անմնացորդ կերպով:
Ցանկացած պարագայում հավատարիմ եմ մնալու իմ սկզբունքներին, համոզմունքներին եւ խղճին:
Մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ: Ժամանակն է կառուցողական, լուռ եւ միասնական աշխատանքի:
Ի գործ»։




