Հայաստանի մարզերում ավանդական արհեստների՝ փայտի եւ քարի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, գորգագործություն, կավագործություն եւ այլն վերականգնման գործընթացը խթանելու նպատակով կկազմակերպվի «Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 11-12-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում (Կասկադ):
Փառատոնի այցելուները երկօրյա միջոցառմանը հնարավորություն կունենան ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները եւ մասնակցել վարպետաց դասերի՝ զարգացնելով իրենց արհեստագործական հմտությունները:
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնը «Իմ Հայաստան» ծրագրի հիմնական նախաձեռնություններից մեկն է: Արդեն 4-րդ տարին է, ինչ փառատոնը իրականացվում է «Տերյան» մշակութային կենտրոնի հետ համատեղ:
Լուսանկարը՝ «Իմ Հայաստան» ծրագրի




