Գլխավոր ԵՐԵւԱՆ «Գերիների վերադարձով գործընթացը չպետք է ավարտված համարել»․Արման Թաթոյան

«Գերիների վերադարձով գործընթացը չպետք է ավարտված համարել»․Արման Թաթոյան

0

Հայ գերիների վերադարձով գործընթացը չպետք է ավարտված համարել: Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 9-ին Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական ​​հանձնաժողովի նախաձեռնած աշխատանքային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Օմբուդսմենի կարծիքով՝ Ադրբեջանը չպետք է անպատիժ մնա, հատկապես՝ հայ ռազմագերիների ու պահվող անձանց խոշտանգումներից հետո: «Այստեղ կա երկու շատ կարեւոր բաղադրիչ՝ վերադարձ եւ պատասխանատվության մեխանիզմների ստեղծմանն ուղղված քայլեր»,- ընդգծեց Թաթոյանը:

Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը սատարեց իր գործընկերոջը՝ նշելով, որ գերիները պետք է հնարավորինս շուտ վերադառնան հայրենիք, եւ դրա համար պետք է ամեն ինչ անել:

 

Մեկնաբանել