Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը Գեղանիստ համայնքում ներկա է գտնվել Արցախյան պատերազմներում հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակին կառուցված խաչքարերի բացման արարողությանը:
Խաչքարերը կանգնեցվել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված պուրակում համայնքի ղեկավար Վաչիկ Ադիլխանյանի եւ տեղի բնակիչների ջանքերով:
Խաչքարերի օրհնության կարգը կատարել է Տեր Առնակ քահանա Հարությունյանը:




