Գլխավոր Արտակարգ 7 վիրավոր․Կոտայքի մարզում բախվել են MAN բեռնատարն ու Honda-ն

7 վիրավոր․Կոտայքի մարզում բախվել են MAN բեռնատարն ու Honda-ն

0

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22 կմ՝ ժողովրդին հայտնի Ավազի հանքերի հատվածում բախվել են Honda եւ MAN մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի վիրավորվել է, որոնցից 6-ը տեղափոխվել են «Աբովյան», իսկ 1-ը՝ «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետեւանքով էլ Honda-ն տապալել է ճանապարհային երթեւեկությունը կարգավորող 2 նշաններն ու հայտնվել բաժանարար գոտում։

 

Մեկնաբանել