Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Սահմանամերձ Բերքաբերի անջրդի վարելահողերն ու այգիները վերջապես կոռոգվեն, խնդիրը լուծման փուլում է....

Սահմանամերձ Բերքաբերի անջրդի վարելահողերն ու այգիները վերջապես կոռոգվեն, խնդիրը լուծման փուլում է. Տիգրան Հարությունյան

0

Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը 100 տնտեսություն ունի՝ 480 բնակչով: Հիմնական զբաղվածությունը գյուղատնտեսությունն է: Արոտավայրերը գյուղում քիչ են: Վերջին տարիներին անկում է գրանցել նաեւ խոշոր եղջերավոր անասնաբուծությունը, փոխարենը զարգացել է ոչխարաբուծությունը:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Հարությունյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց ՝ վերջին տարիներին բնակչության թիվն էականորեն չի փոխվել:

Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Բերքաբերի վարելահողերի մեծ մասը դեռ 90-ական թվականներից ջրամբարի հակառակ ափին են, որտեղ թշնամու զորքերն են. «Մեզ մոտ էլ ունենք չմշակվող բազմաթիվ վարելահողեր, հիմնականում ցորեն էին մշակում, որն այդքան էլ եկամտաբեր չէ. մարդիկ ցանում են՝ ուղղակի ցանելու համար»:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն այս ամենին զուգահեռ փաստում է՝ գյուղում վերջին տարիներին զարգանում է ինտենսիվ եւ ավանդական այգիների հիմնումը:

Տասնամյակներ շարունակ չոռոգվող այգիների ոռոգման խնդիրն արդեն լուծման փուլում է: Կառուցվում է պոմպակայան. 120 հա վարելահող այլեւս կկարողանան ոռոգել: Ցանցի կառուցումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով, որին մասնակցում է համայնքը, պետությունն ու Համահայկական հիմնադրամը: Համայնքը ֆինանսավորումը տրամադրվում է ՀՕՖ-ի կողմից: Ծրագրի արժեքը՝ 285 մլն դրամ. «Ծրագրի ավարտից հետո այգիների հիմնումը նոր թափ կստանա»,- համայնքապետի պաշտոնակատարի պատասխանն է:

Բերքաբերը, որ գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, 90-ականներից հետո մինչ օրս լճի ջուրը ոռոգման նպատակով չի օգտագործել: Գյուղը սահմանակից է Ադրբեջանի Ղազախի շրջանին ու ադրբեջանական մի քանի գյուղերի: Բերքաբերի դիմացը՝ ջրամբարի հակառակ ափին, Մազամ գյուղն է:

Ի տարբերություն Բերքաբերի՝ ադրբեջանական կողմը մինչ օրս օգտագործում է լճի ջուրը. «Թշնամին տարիներ շարունակ օգտվել է լճի ջրից, իրենց պոմպը տեսանելի է նաեւ մեզնից: Ջրամբարի այս ափին մենք ենք, մյուս ափից մոտ 30 մետր հեռու իրենց տներն են»:

Մանրամասները`սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել