Մինչ Հայաստանում աղմկում են, որ ադրբեջանցի ուժայինները ստուգումներ են անցկացնում Գորիս-Կապան ճանապարհով ընթացող իրանական համարանիշերով բեռնատարները, Ադրբեջանի ՆԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է, որ Իրանի տարածքից անօրինական բեռնափոխադրումներն Ադրբեջանի տարածքով կանխելու համար, Ադրբեջանի ՆԳ նախարարությունը արագ արձագանքման ստորաբաժանման մասնակցությամբ անցակետ է տեղակայել Գորիս-Կապան ճանապարհին, որտեղ ծառայություն են անցկացնում ադրբեջանական ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանման աշխատակիցները։
Վերջիններս իրականացնում են հսկողություն, որտեսզի Իրանից Հայաստան եկող բեռնատարները, ըստ Բաքվի պնդման, որոնք այնուհետեւ անցնում են ադրբեջանական Կուբալթուի շրջան։ Այսօր հայտարարություն էր տարածել նաեւ Ադրբեջանի Պնախարարությունը․ պահանջելով, որպեսզի թույլ չտրվի, որպեսզի իրանական բեռնատարները կամ առհասարակ արտասահմանյան համարանիշներով մեքենաները ներթափանցեն ԼՂՀ Լաչինի միջանցքով, համարելով դա 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության խախտում։




