Առաջիկա կիրակի կայանալիք Տաթեւ համայնքի ավագանու «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության 18 հոգանոց ցուցակի 4-րդ հորիզոնականում Եգոր Փարսյանն է։ Նա «Անապատ-2» ՀԷԿ–ի գործադիր տնօրենն է։
Նա 47 տարեկան է, ծնվել է Շինուհայր գյուղում։ Գյուղի դպրոցն ավարտելոց հետո աշխատել է գյուղի սովխոզում։ Այնուհետեւ աշխատել է Շինուհայրի կոշկեղենի գործարանում՝ որպես տրակտորիստ։ Նույն ժամանակահատվածում մասնակցել է Շինուհայրի բնական գազի շինարարությանը։ Այնուհետեւ տեղափոխվել է Գորիս՝ աշխատել որպես տրակտորիստ։
1992թ․ փետրվարի 1-ից անցել է պարտադիր ժամկետային զինծառայության՝ արժանանալով պատվոգրերի եւ խրախուսանքների։ Ծառայությունից հետո վերադարձել է հայրենի գյուղ ու անցել գյուղատնտեսական աշխատանքների՝ որպես տրակտորիստ եւ կոմբայնավար։
1997թ․ աշխատանքի է անցել «ԷԼՑՇ» ՓԲԸ–ում՝ որպես մեխանիզատոր-վարորդ, այնուհետեւ՝ աշխղեկ։
2011թ․-ից սկսել է կառուցել փոքր հէկ-եր։ 2016թ․ ակտիվ մասնակցություն է ունեցել Քառօրյա պատերազմին։ 2020թ․ սեպտեմբերի 27-ից իր 3 որդիների հետ մասնակցել է 44-օրյա պատերազմին։
Եգոր Փարսյանին ճանաչում են ոչ միայն Սյունիքում, Հայաստանում, այլ նաեւ մեր երկրի սահմաններից դուրս։ Հայաստանի համար բարդ ժամանակներում արտերկրից կարողացել է անհրաժեշտ գույք հասցնել։ «Արժանի զավակ եւ արժանի թեկնածու։ Միշտ կանգնած է ժողովրդի կողքին՝ լինի ռազմաճակատում թե թիկունքում»,–այսպես են բնութագրում նրան։




