ԵԿՄ Լոռու մարզային վարչության պետ Կամո Հովհաննիսյանի նոյեմբերի 26-ի որոշմամբ Վարոս Ֆրունզիկի Պետրոսյանը նշանակվել է Լոռու մարզի ԵԿՄ նախագահի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
Վարոս Պետրոսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, աչքի է ընկել բազմաթիվ հայրենանվեր ծրագրերով’ սատար կանգնելով եւ սահմանը պահող հերոս տղաներին, եւ ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին:
Մասնակցել է 2016թ․-ի ապրիլյան քառօրյային ու 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին։
Marzer.am-ը հաջողություն ու բարի ծառայություն է մաղթում Վարոս Պետրոսյանին‘ պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ




