Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Մուրադ Հ.-ն իր վարած Howo մակնիշի բեռնատարով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, օգտագործելով վերամբարձ կռունկ և հատուկ տեխնիկական միջոցներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:




