«Համայնքների ֆինանսիստների միավորում»ՀԿ-ն «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում Արարատի մարզում իրականացնում է ջատագովության ծրագիր, որի շրջանակներում Տեղական Ժողովրդավարության դպրոցի Արարատի թիմը դեկտեմբերի 19-ին Վեդի համայնքում անցկացրեց քննարկում՝ «Բնակիչների մասնակցությունը Տեղական ինքնակառավարմանը» թեմայով։
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությանը, հրապարակային ու հաշվետվողականությանը, լիազորությունների ապակենտրոնացմանը։
Քննարկմանը ներկա էին Վեդի, Ուրցաձոր, Արալեզ, Լանջազատ, Նոր Կյանք և Գինեվետ համայնքների ակտիվ երիտասարդներ, ավագանու անդամներ, համայնքների ղեկավարներին կից խորհրդակցական մարմնի անդամներ:
Քննարկմանը իր ակտիվ մասնակցությունը ունեցավ ՝ “Հանրային Վերահսկողություն” իրավապաշտպան ՀԿ֊ ի նախագահ ՝ Մհեր Կարագոզյանը։ Քննարկման մասնակիցները բարձրաձայնեցին համայնքներում առկա բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև հանդես եկան լուծման առաջարկներով:
Լուսինե Գասպարյան, Marzer.am, Արարատի մարզ




