SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության հերթապահ խումբը Հնաբերդ գյուղից 6 քաղաքացու տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխել է «Ապարան» բժշկական կենտրոն։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 15։30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի 43 փողոցի 24 տան բնակիչ՝ 61-ամյա Արմենակ Եգոռյանը բենզինի պլաստամասե կիսադատարկ շիշը այրելու նպատակով գցել է տան վառարանի մեջ, ինչի հետեւանքով վառարանի խցիկում պայթյուն է առաջացել, որի հետեւանքով վնասվել է տան գույքը, իսկ բռնկված հրդեհից Ա. Եգոռյանը, նրա կինը՝ 58-ամյա Վարդուշ Եգոռյանը, փեսան՝ 34-ամյա Արմեն Օհանջանյանը, ով Արարատի մարզի բնակիչ է, դուստրը՝ 32-ամյա Թամարա Եգոռյանը եւ թոռները՝ 6-ամյա Մանե Օ-ն, 7-ամյա Սեւակ Օ-ն, 7-ամյա Կամո Ե-ն «դեմքի եւ վերին վերջույթների 2-րդ եւ 3-րդ աստիճանի այրվածքներ են ստացել;
Փաստի առթիվ ոստիկանության Արագածի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Դավիթ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ «Ծաղկահովիտ» եւ «Ապարան» բժշկական կենտրոնների բժիշկների օպերատիվ, ճիշտ ու սրտացավ աշխատանքների՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, պարզապես մի քանի օր պետք է մնան բժիշկների հսկողության տակ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։



