Գլխավոր Հասարակություն Մեղրիում ու Սիսիանում բուք է

Մեղրիում ու Սիսիանում բուք է

0

Մարտի 4-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից  հայտնում են, որ Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի եւ Մարտունիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Մեղրիի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Բքի եւ ցածր տեսանելիության պատճառով Արթիկ-Ալագյազ եւ Գագարին-Ծովագյուղ ճանապարհահատվածները դժվարանցանելի են։

Վարդենիսի եւ Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել