Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորաական խոսքը՝ Մարտի 8-ի առթիվ․
Թանկագին մայրեր, սիրելի կանայք, քույրեր եւ դուստրեր
Հերթական անգամ նշում ենք Մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոնը: Այն եղել եւ մնում է իբրեւ գարնան, սիրո ու գեղեցկության տոն:Այդ կապակցությամբ ձեզ եմ հղում իմ անկեղծ եւ ջերմ շնորհավորանքները:
Եվ երախտագիտությունս եմ հայտնում՝ անգերազանցելի այն դերի համար, որ կատարել ու կատարում եք հայ օջախի պահպանման ու ամրապնդման, մեր ազգային ավանդույթների ոգեկոչման, մեր երեխաների կրթության ու դաստիարակության գործում:
Մեր հարգանքն ու խոնարհումը ձեզանից յուրաքանչյուրին: Շնորհավոր մարտի 8:
Թո՛ղ այսուհետ ու երբեք չթրջվի ոչ մի հայ կնոջ աչք, թո՛ղ գարնանային տոնն ամոքի բոլորիս թախիծը եւ անդորրություն պարգեւի հայ կնոջը, թո՛ղ այսուհետ նույնպես հուրհրա մեր մայրերի, կանանց ու աղջիկների ոգու ցոլքը, թո՛ղ մեր թիկունքին մշտապես զգանք ձեր ոգեւորող, նաեւ սթափեցնող շունչը:
Ձեր տոնը բարի, թանկագին մայրեր, սիրելի կանայք եւ աղջիկներ:




