Մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։ Քամին՝ արեւմտյան` 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 6-8 աստիճանով։
Երեւան քաղաքում՝ Մարտի 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։




