Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Սիսիանում ձյուն է տեղում

Սիսիանում ձյուն է տեղում

0

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 9-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աբովյանի, Հրազդանի, Սեւանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Սիսիանի, տարածաշրջաններում եւ Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից եւ խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով:

Մեկնաբանել