Գլխավոր Հասարակություն Մահվանս օրը անձրեւ կմաղի՝ երկինք առաքված իմ արցունքներն են․ մահացել է...

Մահվանս օրը անձրեւ կմաղի՝ երկինք առաքված իմ արցունքներն են․ մահացել է Ալվարդ Պետրոսյանը

0

Մարտի 10-ին՝ կյանքի 76-րդ տարում երկարատեւ ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։

Անվանի մտավորականի հարսը` Աննա Մնացականյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալվարդ Պետրոսյանի հրաժեշտի վերջին բանաստեղծությունը։

 

Մեկ ծնելուց է աշխարհը փոխվում,

Մեկ կորցնելուց։

Միջուկը կյանքն է՝ խելահեղ, հզոր,

Մթին անդունդներ եւ լույսեր պես-պես։

Մահվանս օրը անձրեւ կմաղի

Երկինք առաքված իմ արցունքներն են։

Աշուն կլինի, օ, Վահան Տերյան,

Անձրեւն էլ սառը, քաղցր, անվախճան։

Գարունով հղի այս ջուրը երկնից

Ծաղկունք է ու կյանք, հրավառություն,

Այս բուրյան շքեղ նվերը վերջին

Ձեզ համար է, Ձեզ, օրհնանք ամենքին։

 

 

 

Մեկնաբանել