Գլխավոր Հասարակություն Եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի....

Եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձևով չկազմակերպենք, «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի. Փաշինյան

0

Կառավարության այսօրվա՝ մարտի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ իրենք առանց դիմակների են:

«Դա կախված է նրա հետ, որ կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանում բավականին բարվոք է, դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու», – ասաց նա:

Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ եթե պատվաստման գործընթացը պաշտաճ ձեւով չկազմակերպեն` «իքս» պահի ստիպված կվերադառնանք դիմակներով ռեժիմի:

«Եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է, որ պատվաստումները պատշաճ ձեւով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե կորոնավիրուսի հետեւանքով մահացել է մոտ 9 հազար մարդ:

Մեկնաբանել