Գլխավոր Արտակարգ Առատ ձյան հետեւանքով Արցախի Կաղարծի համայնքում փլուզվել է ծածկոց

Առատ ձյան հետեւանքով Արցախի Կաղարծի համայնքում փլուզվել է ծածկոց

0

Մարտի 19-ին ժամը 10:03-ին Մարտունու շրջանի ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Կաղարծի համայնքի բնակիչին պատկանող «Nissan tida» մակնիշի ավտոմեքենան մնացել է առատ ձյան հետեւանքով փլուզված ծածկոցի տակ՝ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ահազանգը ստանալուն պես Մարտունու հրշեջ փրկարար մասի անձնակազմը մեկնել է կանչի վայր, սակայն առատ ձյան եւ մերկասառույցի պատճառով դեպքի վայրին մոտենալ չեն կարողացել: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո Մարտունու շրջանի հրշեջ փրկարար մասից Կաղարծի համայնքի տարածք է մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, սակայն ձնառատության պատճառով փրկարաներին միայն ոտքով է հաջողվել հասնել կանչի վայր:

Մեկնաբանել