Գլխավոր Ահազանգ Իրավիճակը Արցախում ծայրաստիճան լարված է մնում. Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, կա երկու...

Իրավիճակը Արցախում ծայրաստիճան լարված է մնում. Ադրբեջանը կիրառում է ԱԹՍ-ներ, կա երկու զոհ

0

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունսկելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաեւ հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաեւ «Bayraktar TB-2» տիպի:

Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ հակառակորդի գործողությունների հետեւանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Մեկնաբանել