Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Շիրակի մարզի Վարդաղբյուր-Մուսայելյան, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները եւ Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:
Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում եւ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի բոլոր, Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի եւ Ելփին-Զանգակատուն ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ




