Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը դատապարտվեց 6 ամիս 17 օր ազատազրկման, պատիժը պայմանականորեն չկիրառեց։ Առուշանյանը ազատվեց դատարանի դահլիճից, բայց նաեւ դատարանի որոշմամբ չի կարողանա 5 տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնել։
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց։
Քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց դատավճիռը։ Մեղադրողը Առուշանյանին համար միջնորդել էր 9,5 տարի ազատազրկում, իսկ Լուսինե Ավետյանի համար՝ 5 տարի ազատազրկում, պայմանականորեն չկիրառել պատիժը։
Դատարանի վճիռը ընդունվեց ծափահարություններով։




