
Aravot.am-ի տեղեկություններով, 2021թ. հուլիսի 28-ին ոստիկանության Կապանի բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Գեղի համայնքի իրավասու պաշտոնատար մարմինների կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաեւ շենքերի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չեն ձեռնարկվում. Օպերատիվ աշխատանքների ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վասիլ Գրիգորյանը, լինելով, Գեղի խոշորացված համայնքի ղեկավար, պաշտոնական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով վատնում կատարելու միասնական դիտավորությամբ, որպես գյուղապետարանի օժանդակ բանվորներ, 2012 թ-ից մինչեւ 2016 թ-ը աշխատանքի է ընդունել Է.Պ. -ին, Ն․Հ.-ին, Ս․Ա․-ին։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում https://www.aravot.am/2022/04/01/1257532/




