Գլխավոր ԱԻՆ Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս»

Խոշոր հրդեհ Երևանի Շիրակի փողոցում։Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս»

0

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 4-ին, ժամը 14։27-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շիրակի փողոցում այրվում են խոտածածկ տարածք և թղթե թափոններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։51-ին։ Թղթի արտադրամասում այրվել է մոտ 500-600 տոննա թղթի արտադրության հումք։

Մեկնաբանել