ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 6-ին՝ ժամը 10։30-ին, հայտնաբերվել է Նորաշենիկ գյուղի կամրջից Աճանան գետն ընկած քաղաքացի Է․ Փ․-ի դին:
Նշենք, որ արդեն 3 օրն իրականացվում էին որոնողափրկարարական աշխատանքներ, որոնք երեկոյան ժամերին դադարեցվում էին մթության պատճառով:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին՝ ժամը 10։49-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է գետը։ Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել էր, որ քաղաքացին (Է․ Փ․, ծնված 1978 թ․) կամրջից նետվել է Աճանան գետը։



