Գլխավոր Հասարակություն Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի, որի մոտ «Մակարով» կար (տեսանյութ)

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի, որի մոտ «Մակարով» կար (տեսանյութ)

0

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել եւ Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 42-ամյա մի տղամարդու։

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն առեւանգելը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը եւ ապօրինի կերպով զենք պահելը: Խափանման միջոցը՝ կալանք։

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 9 փամփուշտով եւ նույն տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված պահունակ:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Մեկնաբանել