Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է:
Այն ավետիս էր, որը տրվեց Մարիամին և համայն մարդկության համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց: Այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք:
Թո՛ղ աստվածային օրհնությունը հարատև լինի հայ ընտանիքներում, և թո՛ղ Աստված Իր Ամենակարող Աջի հովանու ներքո պահի բոլոր մայրերին և զավակներին:
Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի՛ ՄԱՅՐԵՐ: