Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Թող այսուհետ` գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ»․ Մանվել Փարամազյան

«Թող այսուհետ` գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ»․ Մանվել Փարամազյան

0

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորանքի խոսքը

«Սիրելի հայուհիներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ` Ապրիլի 7-ի` Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ` ցանկանալով գարնան թարմություն, անսահման սեր եւ երջանկություն: Մայրական սիրուց է սկսվում մեր առաջին քայլերը, նրա օրհնությամբ` մեր նախաձեռնությունները, իսկ նրա աղոթքներով` մեր հաջողությունները: Հայ մայրը հայ ընտանիքի դիմագիծն է` իր մեջ կրելով ավանդապահության, հավատարմության եւ նվիրվածության անսպառ աղբյուր: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են , որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան եւ սերունդների հայեցի դաստիարակությունը:

Հայ կնոջ անսահման բարությունն ու համբերությունը գրավական է, որպեսզի ընտանիքներում թեւածի սերն ու երջանկությունը:

Սիրելի կանայք, գնահատանքի եւ մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր զոհված հայորդիների մայրերին ու կանանց եւ խոնարհվել նրանց առջեւ։ Թող այսուհետ` գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը:

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ ԱՊՐԻԼԻ 7-ի առթիվ` ցանկանալով, որ միշտ լինեք գնահատված ու սիրված:

Հարգանքով եւ ջերմությամբ` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան։

Մեկնաբանել