Գլխավոր Մարզեր ԱՐԱԳԱԾՈՏՆ Կառավարությունը 875 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի 9 մարզերի

Կառավարությունը 875 միլիոն դրամ հատկացրեց Հայաստանի 9 մարզերի

0

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնել:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը որոշման նախագծով առաջարկվում է 2022 թվականի բյուջեից ՀՀ մարզպետարաններին հատկացնել 875 միլիոն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ  2021թ ներկայացված՝ ՀՀ 9 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 11 ծրագրերի գնումների գործընթացը եւ մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների եւ գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են եւ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման:

Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը եւ գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

 

Մեկնաբանել