Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Հավաքարարի հաստիքի տակ խոհարար՝ Սյունիքի փոխմարզպետի համար․ «Հրապարակ»

Հավաքարարի հաստիքի տակ խոհարար՝ Սյունիքի փոխմարզպետի համար․ «Հրապարակ»

0

Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո վեր են հանվել որոշ խախտումներ։ Պարզվել է, որ նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի ու փոխմարզպետ Կարո Ավանեսյանի համար մարզպետարանում հավաքարարի հաստիքի տակ խոհարար է աշխատել, օրը մի քանի անգամ տարատեսակ կերակուրներ են պատրաստել, եւ աշխատողներն «ըմբոշխնել» են բույրերը։Ղուկասյանը վերացրել է այդ ավանդույթը։ Այս մասին գրում է «Հրապարակ»–ը։

«Պարզվել է նաեւ, որ գորիսեցի Ավանեսյանը, որը ստիպված է եղել ապրել Կապանում՝ վարձակալված բնակարանում, շաբաթ-կիրակի օրերին Գորիս է մեկնել, բայց մարզպետի որոշմամբ դա ձեւակերպվել է որպես գործուղում Գորիս եւ հարակից համայնքներ։ Սյունիքի մարզպետարանից մեզ մեկ տասնյակ կարգադրություն են տրամադրել․ դիցուք, 2021 թ․ մարտի 6-ին՝ շաբաթ օրը, Ավանեսյանը գործուղվել է Արավուս համայնք, մեկ շաբաթ անց՝ 13-ին, կրկին շաբաթ օրը, մեկ օրով գործուղվել է Տեղ համայնք, էլի մեկ շաբաթ անց՝ մարտի 20-ին, Գորիս համայնք եւ այլն։

Որոշ տեղեկություններով՝ Կարո Ավանեսյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում գործ է քննվում, նրա կինը՝ Արմինե Սիմոնյանը, որը մարզպետի տեղակալի օգնականն է, չի հայտարարագրել ունեցվածքը, եւ վերջին շրջանում ամուսիններին կանչում են հարցաքննության»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանել