«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների եւ ՔՊ վարչության անդամների հետ մարզային այցելությունների շրջանակներում հանդիպում ենք ունեցել կուսակցության Կապան տարածքային գրասենյակի, ինչպես նաեւ Կապանի համայնքի ՔՊ խմբակցության անդամների հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ քննարկել են համայնքին եւ Սյունիքի մարզին վերաբերող մի շարք կարեւոր հարցեր:
«Խոսել ենք նաեւ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով տարածքային կազմակերպություն հիմնելու անհրաժեշտության մասին:
Լսել ենք նաեւ նոր դիմումատուներին՝ ՔՊ կուսակցության շարքեր ընդունելու համար»,-նշել է Թորոսյանը:





