Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի մամուլի խոսնակ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել․
«ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, նախագահող դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ` Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գործով դատավարության հերթական նիստի ընթացքում` վկաները վկայություն են տալիս, որտեղ չկա թեկուզ մեկ փաստ, որը կվկայի համայնքի ղեկավարին մեղսագրվող շինծու մեղադրանքների մասին։
Մեղադրանքը պաշտպանողի կողմից տրված հարցերը վկաներին` միայն զարմանք եւ զավեշտ էին առաջացնում` եւ’ վկաների, եւ’ դատավարությանը ներկա անձանց մոտ, որոնք նույնիսկ կիլոմետրերով հեռու են իրավաբանությունից։
Եվ դատակոչի ենթակա վկաների աչքերում կար կարոտ եւ հարգանք դեպի համայնքի իրենց ղեկավարը։
Իսկ պաշտպանական կողմը` Yervand Varosyan , Lusine Sahakyan , Hovsep Sargsyan փայլում էին իրենց արհեստավարժությամբ եւ փորձով, ինչի մասին` դատական նիստի ընթացքում, ակնածանքով եւ անկեղծորեն եւ բարձրաձայն արտահայտվեց նաեւ գործով մեղադրող դատախազը։
Ազատություն Մանվել Փարամազյանին»։




