Գլխավոր Հասարակություն «Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք մատաղացու գառ չենք, մենք ազգ...

«Մենք ախոռ չենք, մենք երկիր ենք, մենք մատաղացու գառ չենք, մենք ազգ ենք»․ Նիկոլ Փաշինյան (Վիդեո)

0

Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմի հետեւանքով հանձնվել է Շուշին։ ՀՀ վարչապետը ընդգծեց՝ պատերազմը Շուշիի համար է եղել։

«Ասում են կանգնեցնեիք պատերազմը։ Ինչու մենք չէի՞նք մտածում պատերազմը կանգնեցնելու մասին։ Կամ ասում են կանխեիք պատերազմը, ինչու մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։ Հնարավոր չէր ուղղակի։ Ես մի քանի անգամ սա ասել եմ։ Եվ մեր տղաները, ովքեր ընկել են, փառք նրանց, նրանք կանգնել են այս իրավունքի համար։ Նրանք կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար։ Եվ այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետեւ, եթե այլ ճանապարհով գնանք Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխի դեպքերը ձեզ օրինակ, կտոր-կտոր։ Հերիք է խաբենք իրար»,- շեշտեց Փաշինյանը։

Մեկնաբանել