Գլխավոր Без рубрики Սանմաքրման մասով շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով

Սանմաքրման մասով շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով

0

2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվեց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:

Եթե տեխնիկապես համայնքն այսօր լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման մասով քաղաքացիներից դեռևս դժգոհություններ կան և վիճակը գոհացուցիչ չէ:

Խնդրին հնարավորինս լուծում տալու նպատակով Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով: Հավաքագրման գործընթացը սկսված է:

Մեկնաբանել